top of page

«Ստեփանակերտի վերջին նաչալնիկ միլիցան` Բոկան` Ջալավյան Բորիսը 1,5 միլիոն դոլարով Երևանում ռեստորան է գնել». Կարեն Համբարձումյան


Արցախցի Կարեն Համբարձումյանը գրում է. «Հետաքրքիր պեներա պըրզվիս։


Ծանոթացիք. Էս թըմբլիկ պալկովնիկը, Բոկան ա, Ջալավյան Բորիսը, Ստեփանակերտ քաղաքի նախկին, կարելիա ասած նաև վերջին նաչալնիկ միլիցան։ Մի քանի օր առաջ պարզվալա, վեր ղարաբաղից տարհանվելուց մի քանի շաբաթ անց, սա արդեն հըսցրալա մոտ 1 միլիոն ու կես դոլարով Երեւան քաղաքում շքեղ ռեստորան առնե։ Ասըմըն ասֆալտ անող Հակոբին տղան էլա փայատեր։ Հասցեն էլ կարիմ տրամադրիմ` Երևան, Ջրվեժ, Քոչինյան 6/12, Մասիս ռեստորանային համալիր։


Այո, մինչ շատերըտ գոյությունըք քաշ տամ, ցամաք հացի եւ բնակարանի վարձերի տասովկոցումըք, Ստեփանակերտի նաչալնիկ միլիցան միլիոն ու կես դոլարով ռեստորանա առնում Երեւան։ Օզում հասկանամ էտ հինչ գումարներա շոր տամ սրանց ծերքին։ Համոզվածում, վեր Արայիկի գրեֆներիցա։ Բոկին պախանը` Աշոտը, Արայիկի ընտրությունների ժամանակ Հեքիմյանում նախընտրական շտաբա իլալ պեցած և քամակը պըճըղելիսա իլալ Արայիկի հետի։ Ընտրություններից հետո էլ նշանակալըն պրեզիդենտսկի Լավանդա հանգստյան վիլայի ղեկավար։ Ասումըն բլոկադին օրերին Լավանդից բենզին_սակյարկայա իլալ կոխած, հանածըն իլալ գործից։


Հետաքրքիրա, Հայրենիք ու հնգեր_հարազատ կուրցրած միլիցեքը պեն չոնին ըսելի սրան ու սրա նմաններին? Քանի միլիցի ծառայողա զոհվալ 20 թվի կռվի օրերին, դրանից հետո եւ Հայկազովի բենզինի պայթունից?


Նորմալա, վեր էդքանից հետո սրանք լկտի կայֆերըն անում?


Հա, ի դեպ, ծառայողական Toyota Camry (200**50 համարի) մեքենան էլ Սարգսյան Կարենի հանցավոր թույլտվությամբ ապօրինի սեփականաշնորհալա, եւ նոր համարներավ քշումա Երեւան։


Շախրամանյան Սամվել, տու սա նորմալըս համարում?

Comments


bottom of page