top of page

«Հրապարակ». Կարեն Թումանյան - Գագիկ Հովհաննիսյան քավոր-սանիկությունից Վանաձորում շատերն են տուժել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 16, 2024
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն փետրվարի 8-ին ԲԴԽ անդամ ընտրեց փաստաբան Կարեն Թումանյանին։ ՔՊ-ն 69 կողմ ձայնով ընտրեց նրան որպես ԲԴԽ գիտնական անդամ։ Նա Վանաձորում փաստաբանական  ծառայություններ է մատուցել թե՛ քաղաքացիաիրավական, թե՛ քրեաիրավական ոլորտում։

Դատական իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց, որ Թումանյանը Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի սանիկն է, եւ այս քավոր-սանիկությունից Վանաձորում շատերն են տուժել` Թումանյանը սնանկության գործերում ակտիվ դերակատարում է ունեցել: Մեզ հետ զրույցում Թումանյանը սկզբում սիրալիր ընդունեց շնորհավորանքները` ընտրվելու առիթով, սակայն լսելով հարցը՝ քավոր-սանիկության մասին, կտրուկ նետեց, թե մեկնաբանություն չի տալիս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/3160
bottom of page