Սիրուշոն ցուցադրել է Սյուզան Մարգարյանի թրենդային կերպարը՝ mob wife aesthetics ոճի մեջ (ֆոտո)
- Lida Nalbandyan
- Feb 7, 2024
- 1 min read

Սիրուշոն Instagram-ում ցուցադրել է մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի թրենդային կերպարը՝ mob wife aesthetics ոճի մեջ։ Այս թրենդը համացանցում վերջին շրջանում հասել է գագաթնակետին, եւ մի շարք աստղեր սկսել են հագնվել դրան համապատասխան՝ մորթյա վերարկուներով, վառ պրինտներով եւ խոշոր աքսեսուարներով։ Բայց, ինչպես նկատել է երգրչուհին՝ «մեր մայրերը միշտ էլ եղել են mob wife aesthetics-ի մեջ»։
Սիրուշոյի հրապարակած կադրերում Սյուզան Մարգարյանն ավտոմեքենայի ղեկին է։ ՀՀ վաստակավոր արտիստը կրում է մորթյա մուգ վերարկու, իսկ կողքին դրված է խոշոր պայուսակը։ Երգչուհին, ինչպես միշտ, աչքի է ընկել նուրբ դիմահարդարմամբ, իսկ նրա դեմքին փայլում է մեղմ ժպիտը։





















