Կիևում երկու հզոր պայթյուն է որոտացել. Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
- Lida Nalbandyan
- Feb 15, 2024
- 1 min read

Կիևում երկու հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով ականատեսներին:
Ավելի վաղ Կիևում պայթյունների մասին հայտնել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նա մանրամասներ չէր ներկայացրել՝ սահմանափակվելով «ՀՕՊ-ն աշխատում է» արտահայտությամբ:
Հինգշաբթի առավոտից Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Հայտնի է նաև Դնեպրոպետրովսկի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին:




















