Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է
- Lida Nalbandyan
- Feb 12, 2024
- 1 min read

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը հայտնվել է հիվանդանոցում: Կատակերգուին շտապ հոսպիտալացրել են նախաբազկի տեղաշարժված կոտրվածքով, հայտնում է MK-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Հրատարակությունը պարզաբանում է, որ արտիստն ընկել է կիրակի օրը՝ փետրվարի 11-ին, Մոսկվայի կենտրոնում զբոսնելիս։ Նրա համար շտապօգնություն են կանչել ու ուղարկել բուժհաստատություն։ Պետրոսյանի վիճակի մասին տեղեկություններ չկան։




















