top of page

«Ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված ու սատկած կենդանիների համար». հարց՝ Հակոբյանին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 26, 2024
  • 1 min read

ree

Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով:Քննարկմանը հրավիրվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, մասնագիտացված ՀԿ անդամներ, կենդանասերներ և առհասարակ խնդրով մտահոգ քաղաքացիներ:

Դիմելով ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին՝ ներկաներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված և սատկած կենդանիների համար: «ՔՕ 307 հոդվածը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին է՝ դիտավորյալ հանցագործություն. անզգուշությամբ կենդանուն մահ պատճառելը քրեական պատասխանատվություն չի սահմանում, բայց գոյություն ունի ճանապարհային պատահարների մասին կարգ, ըստ որի՝ եթե վարորդը մեղավոր է, կենթարկվի պատասխանատվության՝ երթևեկության կանոների խախտման համար»,- ասաց պաշտոնյան:

1/3161
bottom of page