Լոռիում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք.
- Lida Nalbandyan
- Feb 17, 2024
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։
Բենզատարը կողաշրջվել է ու սկսվել է վառելիքի արտահոսք։




















