Դեպի Դուբայ չվերթը վերադարձել է օդանավակայան. ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է

Ural Airlines ավիաընկերության Եկատերինբուրգից Դուբայ չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան՝ ուղեւորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, հայտնում է Կոլցովո օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ու6-737 չվերթով ժամը 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 6:00-ին) Դուբայ մեկնած ինքնաթիռը վերադարձել է Եկատերինբուրգ, պատճառը ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռը դիմավորել են Կոլցովոյի բժշկական կենտրոնի աշխատակիցներն ու շտապօգնության բժիշկները։