top of page

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտnւմից. Թաթոյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 22
  • 1 min read
ree

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- գրել է  Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ֆեյսբուքյան հարթակում  թիրախավորել էր արցախահայությանը, գրելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։

 
 
1/3172
bottom of page