Ամենաերջանիկն եք, որովհետև ամենամոտն եք Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնին. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները
- May 11
- 1 min read

Դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այդքան շուտ կմտածենք դրանց մասին ու շուտ լուծումներ կգտնենք։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռան, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ»,-նշել է նա:
Հանդիպմանը բնակիչները ներկայացրել են իրենց գյուղերի խնդիրներն ու ստացել հստակ լուծումներով պատասխաններ։




















