Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. Վահագն Ալեքսանյան
- Apr 17
- 1 min read

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է։ ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակից 3 ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներին և այդ թիմերի վարչապետի թեկնածուներին։
«Նայե՛ք այդ ուժերի երկրորդ համարներին, կալուգացու ուժի երկրորդ համարն Արամ Վարդևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի անձնական փաստաբանը, նրա դաշինքի անդամը, նախկին պատգամավոր:
Նայե՛ք Ծառուկյանի երկրորդ համարին, Անդրանիկ Թևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի նախկին պատգամավոր ու առհասարակ ուղնուծուծով քոչարյանական»,- ասել է նա:
Ըստ պատգամավորի՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը նայելիս մի բան է ակնհայտ դառնում, այն է՝ դա Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է.
«Ցուցակի հալալ կեսը հանրապետականներ են, մյուս կեսը քոչարյանականներ են, այն մի երեք հոգին էլ իրենց ընտանիքի անդամներն են, ու վերջ: Սրա մասին է ամբողջ խոսակցությունը։ ՀՀ-ն կա և լինելու է անկախ, ՀՀ-ն կա և լինելու է խաղաղ, իսկ պատերազմի եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը պարտվելու է հերթական անգամ»:




















