top of page

«Աերոֆլոտ»-ի Սոչի թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Սարատովում. Մոսկվայից պահեստային չվերթ է ուղարկվել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 26
  • 1 min read

Մոսկվա-Սոչի երթուղու «Աերոֆլոտ» ինքնաթիռը հունվարի 26-ին չնախատեսված վայրէջք է կատարել Սարատովում՝ նավթի մակարդակի ցուցիչի ակտիվացման պատճառով, հայտնում էավիաընկերությունը։

«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով SU1126 Մոսկվա-Սոչի չվերթի օդանավի հրամանատարը հունվարի 26-ին որոշում է կայացրել վայրէջք կատարել Սարատովի օդանավակայանում՝ նավթի մակարդակի ցուցիչի ակտիվացման պատճառով»,- հայտնել են ավիաընկերությունից։

Սարատովի օդանավակայանում վայրէջքն իրականացվել է նորմալ ռեժիմով:

Մոսկվայից պահեստային չվերթ է ուղարկվել։

Ավիաընկերությունը հավելել է, որ Սարատովից Սոչի մեկնելու հաշվարկային ժամը տեղական ժամանակով 23:30-ն է (Մոսկվայի ժամանակով 22:30-ին):

Սպասելու ընթացքում ուղևորներին կտրամադրվի տաք սնունդ և խմիչք։ 

1/2644
bottom of page