top of page

ՌԴ ԱԴԾ-ն Պուտինին զեկուցել է «Կրոկուս»-ի գործով 11 մարդու ձերբակալության մասին


ՌԴ ԱԴԾ-ն Պուտինին զեկուցել է «Կրոկուս»-ի ահաբեկչությանը մասնակցություն ունեցած անձանց ձերբակալության մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը»,- հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 60 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 120-ը։ Զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ։

Comments


1/1825
bottom of page