top of page

Դուք երկար տարիներ եղել եք ՀՀ-ի ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգևոր անվտանգության երաշխավորը. Պետրոսյանը՝ արցախցիներին

Այստեղ կան այնպիսի անհատներ, մարդիկ, ովքեր  կանգնած են եղել  ոչ միայն Արցախի պետականաշինության հիմքում, այլև՝ հայկական։ Ինձ համար  մեծ պատիվ է ձեզ հետ հանդիպելը,-արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

«Արցախցի մեր քույր- եղբայրների պահվածքն այնպիսին էր, կարծես թե, ՀՀ իշխանությունները նրանց ընդառաջել են, որ նրանք բնակվում են այս պահին ՀՀ-ում։ Նրանք բավականին կաշկանդված էին իրենց վարքում, այդ թվում՝ հանրային գործունեության մեջ իրենց ներգրավվածությունն ունենալու գործում։  Դուք երկար տարիներ եղել եք ՀՀ-ի  ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգևոր անվտանգության երաշխավորը։ Որևիցե մեկը ձեզ չի ընդառաջել, հակառակը՝ նարնց տապալման հետևանքն է, որ դուք ստիպված եք եղել այստեղ լինել։ Ձեզնից ակնկալվում է հանրային կյանքում ակտիվ մասնակցություն»։

 


Comments


bottom of page