«Վերջին զանգ». 89 տրանսպորտային միջոցի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։