top of page

Արմավիրի մարզում «Lexus»-ը կոտրել է բետոնե արգելապատնեշները և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վարորդը եղել է ոչ սթափ

  • Jul 27, 2025
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Շիվե» ռեստորանի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Բաբկեն Ա․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։  



Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում ստացել է առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։



Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը դեպքի վայրում նշում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այս տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է։

 
 
1/3541
bottom of page