Մենք երկիրը չենք տանելու կործանման. ՔՊ-ական
- Armen Sukiasyan
- May 12
- 1 min read
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, թե իրենք չեն գնացել վենդետաների ու ունեցվածք խլելու ճանապարհով։
«Մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն-ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ ու ծանոթներ»,- ԱԺ-ում հայտարարեց նա՝ խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։
ՔՊ-ականը նշեց, թե իրենք երկիրը չեն տանելու կործանման, որովհետև դա, ըստ նրա, կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ ու ամենակարճ ճանապարհը։
«Մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ՝ Սերժ Սարգսյան»,- ասաց նա։
Հովհաննիսյանն ընդդիմությանը կոչ արեց գալ ու վերաբերմունք արտահայտել Ռոբերտ Քոչարյանի ասածների մասին, թե «հայերն են սկսել պատերազմը Ադրբեջանի հետ»։
«Մի հատ եկեք հասկանանք, տեսնենք, թե դուք ով եք»,- հավելեց ՔՊ-ականը։