Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։
Դավիթ Մխիթարյանը հարց է ուղղել․ «Ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը և ի՞նչ եք ակնկալում»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության արժանապատվությունը։ Եվ այս նպատակներին հասնելու համար վճռորոշ է Փաշինյանի հեռացումը իշխանությունից։ Բնական է, որ անգամ իմ կալանքով պայմանավորված՝ սահմանափակ տեղեկատվական հոսքերից առաջնահերթ որսում եմ հենց շարժմանը վերաբերող լուրերը։ Հրապարակավ խորհուրդներ տալը արդյունավետ միջոց չեմ համարում, իմ համեստ ներդրումը փորձում եմ ունենալ իմ գրավոր և բանավոր խոսքով` պայքարի գաղափարական ճակատում։ Ցավոք, ֆիզիկապես ներկա գտնվել չեմ կարող։
Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր»։
Commentaires