Վաղարշապատի 71-ամյա բնակիչն աճեցրել է կանեփի բույսեր, նաև պահել և օգտագործել թմրամիջոց
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդն իրեն պատկանող տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր, նաև պահել և օգտագործել թմրամիջոց:
Ոստիկանության կողմից վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ 69.14 գրամ քաշով:Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցած կանեփի թփերից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comments