«Զելենսկու պահանջները հասնում են խելագարության»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, ով պահանջել էր «Ուկրաինային միջուկային զենք տրամադրել այն քանակով, որը բավարար կլինի Ռուսաստանին կանգնեցնելու համար»։
«Ընդհանուր առմամբ, նման հայտարարությունները և նման արտահայտությունները հասնում են խելագարության, գոյություն ունի միջուկային զենքի չտարածման ռեժիմ և այլն»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է Ուկրաինային միջուկային զենք տրամադրի և իր զորակազմն ուղարկի երկիր, եթե նա պատրաստ չէ երաշխավորել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը։