Երևանի փողոցներից մեկում վտանգավոր խցանում էր առաջացել մի խումբ անձանց պարելու պատճառով
Երևանի Սարալանջի փողոցում, օրեր առաջ, մի խումբ հարսանքավորներ, կանգնեցնելով ավտոմեքենաները ճանապարհի մեջտեղում, պարել են՝ փակելով երթևեկելի գոտին, ստեղծելով արհեստական խցանումներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները հայտնաբերել են արարքն իրականացնողներին և նրանց պատկանող՝ «Mercedes», «Kia Forte», «BMW» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: