top of page

Արարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 20
  • 1 min read

Այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հդերհը բռնկվել է Երասխ բնակավայրի երակթգծի կայարանում կայանված մարդատար ЕП-2- 802 գնացքի 4 շարժակազմից բաղկացած 2-րդ շարժակազմի տանիքում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել, ապա մարվել է:  Այրվել է մեկուսիչ շերտից մոտ 10 քմ հատված: 

1/2646
bottom of page