Հույս ունեմ՝ կարողացա մեր միջազգային գործընկերներին ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
- Armen Sukiasyan

- May 26
- 1 min read
Մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին. Սլովակիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ՝ այսօրվա զեկույցի ընթացում կարողացա մեր միջազգային գործընկերներին ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, իհարկե, մենք լիարժեք և ամբողջական մեր պատասխանատվությունը կիրականացնենք»,-ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն խորհրդակցությունները շարունակում է Արդբերջանի հետ, որպեսզի «այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի»․
«Թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի։ Իհարկե, ոչ առանց դժվարությունների, մենք շարժվում ենք առաջ և այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել և փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, մեծ ձեռբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,-ասաց նա։






















