top of page

«Եթե ավտոբուսը Քասախ չբարձրանա, ճանապարհը փակելու ենք»․ քասախցիների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 16
  • 1 min read

Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Ենթարկվելով ոստիկանների պահանջին՝ նրանք այսօր ճանապարհը չեն փակել, դեռ հույս ունեն, որ իրենց խնդիրն իշխանությունները լուծելու են։Քասախցիների պահանջն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են մայրուղով անցնող 59 համարի ավտոբուսներին խնդրել՝ հասնել իրենց համայնք։Հիշեցնենք՝ քասախցիները տարբեր հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։

Այժմ Քասախ-Երևան երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, որի սպասարկումից և աշխատանքից բնակիչները դժգոհ են։Բնակիչների խոսքով մարզպետը նրանց հայտնել է, որ խնդրի լուծումն իր ուժերից վեր է։

bottom of page