Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք, այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։
Comments