Վթար Վարդենիսում. 35-ամյա վարորդը մահացել է

Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: