top of page

Արամ Առաջին կաթողիկոսի ներկայացուցիչները Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի հետ են հանդիպել, քննարկել են Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 30
  • 1 min read

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերաշնորհ  Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ու Կաթողիկոսարանի դիվանապետ Գերաշնորհ  Տեր Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։   

Նրանք Վեհափառ Հայրապետին են փոխանցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի մտահոգություններն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։

Արամ Ա-ի ներկայացուցիչները նաև լսել են Գարեգին Երկրորդի մտահոգություններն ու տեսակետները։

Երկու սրբազան հայրերը, հանուն Վեհափառ հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, շեշտել են հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։

bottom of page