Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կազմել է 387.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.49 դրամ (մնացել է անփոփոխ), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.26 դրամ (աճել է 0.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-426 դրամով, վաճառվում է 430-436 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.79-4.22 դրամով, վաճառվում է 4.30-4.79 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 486 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 427-428 դրամով, վաճառվում է 431 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18-4.20 դրամով, վաճառվում է 4.28-4.30 դրամով:
Commentaires