top of page

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, ազդանշանների ենք սպասում. Կրեմլ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jan 24, 2025
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կրեմլը սպասում է համապատասխան ազդանշանների ամերիկյան կողմից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը պատրաստ է, մենք ազդանշանների ենք սպասում, բոլորը պատրաստ են: Հետևաբար, դժվար է գուշակություններ անել սուրճի մրուրով: Հենց որ ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։Օրերս Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ և քննարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները:

 
 
bottom of page