top of page

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսուհետ կներկայացնի Հայաստանը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նա այսուհետ կներկայացնելու է Հայաստանը:


Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։


Ավանեսյանը մինչ այս ներկայացնում էր Ռուսաստանը։ WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։

Comments


1/2065
bottom of page