Խոշոր ավտովթար Երևանում․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-23:30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» մայրուղու Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 2/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Հ․ Մ․-ի վարած «Jeep» մակնիշի և 19-ամյա Ն․ Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ն. Ա․-ի ուղևոր 17-ամյա Գ․ Մ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Գ․ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ն. Ա․-ի մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Դ․ Վ․-ն ու 18-ամյա Է․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ա․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Comentarios