top of page

«Քայլիստ Բաբկենի մանիպուլյացիաները» (լուսանկար)․ Համբարյան

Nov 20, 2022
1 min read


Քայլիստ Բաբկենն անդրադարձել է ԱՊՀ երկրներում 2021 թ֊ի հունվարից նոյեմբեր արձանագրված գնաճի տեմպերին և հպարտ նշում է, որ 6 երկրներում այդ աճն ավելի մեծ է եղել, քան Հայաստանում... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Սակայն քայլիստ Բաբկենը մի բան է մոռացել գրել այդ գրառման մեջ` որ ի տարբերություն Նիկոլ Անհողի և քայլւստների իշխանության այդ վերը նշված բոլոր երկրներում իշխանությունները բարձրացրել են թոշակները, շատերում նաև աշխատավարձները և նպաստները, որ հասարակության խոցելի շերտերը թևթև տանեն գնաճը...Հավելեմ, որ մեզանից ավելի թեթև գնաճ ունեցած ՌԴ֊ում, Ադրբեջանում և Մոլդովայում ևս բարձրացվել են թոշակները և աշխատավարձերը...Օրինակ, եթե Մոլդովայում գնաճը կազմել է 4,3 տոկոս, ապա թոշակներն աճել են 13,2֊15,5 տոկոս...

Բաբկե՛ն, պատկերացրու, թե մեր հասարակությունը 2022 թ֊ին բացի գնաճից ինչ ծանր վիճակում է հայտնվելու ջրի, էլետրաէներգիայի և սպասվելիք գազի գնի աճի պատճառով...

Քայլիստների ոճն է` դիմել մանիպուլյացիաների և իրականությունը ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյունից...»,- գրել է Համբարյանը։


 
 
1/3798
bottom of page