Հ1-ը 12 միլիոն դոլարից ավելի արժեցող գնում է կատարել. մանրամասներ
Nov 20, 2022
1 min read

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռոստաընկերությունից 6 միլիարդ 327 միլիոն դրամով մեկ անձից գնման պայմանագիր է կնքել՝ ձեռք բերելով մայրաքաղաքային և արբանյակային սփռման լրատվական հաղորդումների ծառայություններ։
Այս 6 միլիարդ դրամով Հանրային հեռուստաընկերությունը մատուցելու է տարեկան 8760 ժամ ծրագրեր։
Հանրային հեռարձակողի խորհուրդը 924 միլիոն դրամով ռադիոհաղորդումների ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև Հանրային ռադիոընկերության հետ։




















