8 պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Nov 20, 2022
1 min read

Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց /2 անտառապահ, 2 անտառապետ, 1 ավագ անտառապետ, անտառպահպանութհան 1 ինժեներ, 2 անտառային տեխնիկ/ վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացված քրեական գործի նախաքննությունը:
Այդ մասին հայտնում են դատախազությունից:




















