top of page

Թանկարժեք օղիներ՝ կեղծ հոլոգրաֆիկ նշանով․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

  • Jan 18, 2024
  • 1 min read

Հունվարի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ տանը ապօրինի պահում և վաճառում է կեղծ հոլոգրաֆիկ նշանով տարբեր տեսակի օղիներ:



Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նույն օրը տեղեկությունը ստուգվեց: Երիտասարդ տանտերը ավտոտնակից և նկուղից ներկայացրեց 49 շիշ տարբեր տեսակի օղի` կեղծ հոլոգրաֆիկ նշանով:


Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

1/3527
bottom of page