top of page

2024 թվականի ամենասպասված սերիալները

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 18, 2024
  • 1 min read

ree

Այս գարնանը ֆիլմերի եւ հեռուստասերիալների մեծ ընտրանի է սպասվում կինոսերների համար: Մենք ընտրել ենք այս տարվա ամենասպասված արտադրանքները, որոնք արժե դիտել:


Պրեմիերաներ

«Ջենտլմենները» սերիալ է՝ հիմնված Գայ Ռիչիի համանուն քրեական կատակերգության վրա՝ նվիրված լոնդոնյան քրեական աշխարհին։

Պրեմիերան սպասվում է այս տարվա մարտին, իսկ գլխավոր դերերից մեկը կկատարի Թեո Ջեյմսը։

ree

«Ջենթլմենը՝ Մոսկվայում» պատմվածք է այն մասին, թե ինչպես է կոմս Ռոստովը, փախչելով մահապատժից, ապաստանում հյուրանոցում, որը դառնում է նրա բանտը, որի միջոցով դիտում է, թե ինչպես է փոխվում իրեն շրջապատող աշխարհը։

Սերիալը հիմնված է Ամոր Թաուլզի համանուն ստեղծագործության վրա եւ էկրան կբարձրանա մարտի վերջին։


«Կարեկցողը» սոցիալական երգիծանքով թրիլլեր է վիետնամցիների համար աշխատող խորհրդային լրտեսի մասին՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ։ Այն «Օլդբոյ», «Ուտոպիա» եւ «Աստծո քաղաք» ֆիլմերի ռեժիսորների համագործակցության արդյունքն է։ 

ree

«Ռիփլի»-ն պատմություն է այն մասին, թե ինչպես է մանր խարդախ Թոմաս Ռիփլին լուրջ խնդիր ստանում՝ տուն վերադարձնել մեծահարուստի որդուն, բայց ճանապարհին ներքաշվում է անթիվ արկածների մեջ։

Սեւ ու սպիտակ սերիաը, որը 1960-ականների Ամերիկայի ոճով է, կթողարկվի ապրիլին:

ree

Սիրելի սերիալների նոր եթերաշրջանները

«Վիշապի տունը» հայտնի «Գահերի խաղի» պրիքվելի երկրորդ սեզոնն է։ Այնտեղ կան ավելի շատ վիշապներ եւ ավելի կատաղի կլանային պատերազմներ՝ Թարգարիենի տան ֆանտաստիկ պատմության սիրահարների համար։

ree

Սպասվում է նաեւ Netflix-ի կուլտային՝ «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ սեզոնը, որտեղ ներկայացված են գլխավոր հերոսներից մի քանիսը։ Գրողները խոստանում են ավելի շատ նոր խաղեր եւ անսպասելի շրջադարձեր։

ree

1/3160
bottom of page