ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
- Lida Nalbandyan
- Feb 24, 2024
- 1 min read

ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։
Reuters-հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
Նշվում է, որ ցուցակում են հայտնվել արտաքին առևտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների, զբոսաշրջության ոլորտներում աշխատող ընկերությունները:
Ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել, գտնվում են Ստամբուլում, երկուսը գործում են Անկարայում և Անթալիայում:
Հիմնականում մասնագիտանում են համակարգչային սարքավորումների, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում:




















