top of page

Թրամփը ջախջախիչ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 25, 2024
  • 1 min read

ree

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Հարավային Կարոլինայում կայացած նախագահական նախնական ընտրություններում շռնդալից հաղթանակ է տարել՝ շարունակելով իր հաղթանակների շարքը հանրապետական թեկնածուների առաջադրման մրցույթում, հայտնում է NBC News-ը։

Ընդ որում, Թրամփի գլխավոր հակառակորդը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, պարտություն է կրել։

Շաբաթ օրը հաղթելուց հետո ԱՄՆ նախկին նախագահն այժմ, թերևս, առաջ է  շարժվում է դեպի կուսակցության կողմից իր  թեկնածության առաջադրմանը, չնայած, որ չորս տարբեր իրավասություններում նրան քրեական մեղադրանքներ են առաջադրվել և հարյուրավոր միլիոնավոր դոլարների քաղաքացիական տուգանքներ են նշանակվել: Նա կարող է հավաքել անհրաժեշտ  1215 պատվիրակներին՝ մարտի կեսերին հաղթելու համար:

1/3160
bottom of page