top of page

Հրդեհ՝ Արարատում․ հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում․ Shamshyan. com

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 25, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու թիվ 85/1 հասցեում գործող «Հացառ» սուպերմարկետի տարածքում հրդեհ է բռնկվել:

Տարածքը պարեկները սահմանազատել են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

1/3158
bottom of page