top of page

Արարատ Միրզոյանն Անթալիայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 3, 2024
  • 1 min read

ree

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել են Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։



«Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները։ Նա նաև հայտնել է առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,– ասված է հաղորդագրությունում։



Արարատ Միրզոյան նաև ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։



Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

1/3158
bottom of page