Պաղեստինի ԱՆ․ Գազայի հատվածում իսրայելյան ուժերի զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը
- Lida Nalbandyan
- Jan 21, 2024
- 1 min read

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական ուժերը Գազայի հատվածում առնվազն 25105 պաղեստինցի են սպանել հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ի վեր, հաղորդում են արաբական լրատվամիջոցները։
Նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 62681 պաղեստինցի։
Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում 178 պաղեստինցի է զոհվել, 293-ը՝ վիրավորվել։




















