Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
- Lida Nalbandyan
- Jan 28, 2024
- 1 min read

Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 29-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:




















