top of page

«Լիդիան Արմենիա»-ն բաժնետոմսերի 12,5 %-ը նվիրաբերում է կառավարությանը

  • Jan 18, 2024
  • 1 min read

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12,5 % բաժնետոմսերը նվիրաբերում է կառավարությանը։

Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման նախագծում հիմանավորվում է, որ  նվիրաբերությունը կատարվել է հիմք ընդունելով Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023 թվականի փետրվարի 22-ի Երևանում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։

1/3402
bottom of page