top of page

Հայաստանում ձերբակալվել է անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող Մոլդովայի քաղաքացի

Jan 13, 2024
1 min read

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:



Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:



Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

1/3798
bottom of page