top of page

Տղամարդու անպտղությունը՝ բժշկագիտության արդի հիմնահարց․ Սևադա Հակոբյան

Jan 27, 2024
1 min read

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է տղամարդկանց անպտղությանը որպես բժշկագիտության արդի հիմնահարցի․

«Ներկայում համաշխարհային տվյալներով նկատվում է անպտղության աճման տենդենց, ինչը բացատրվում է էկոլոգիական ախտոտվածութան աճով, ինֆորմացիոն սթրեսոգեն գործոններով, միկրոբների դեղորայքակայունության պատճառով խրոնիկական բորբոքային հիվանդությունների աճով, սեռահասուն տարիքում հորմոնալ բացասական տեղաշարժերով, ռադիացիայի բարձր մակարդակով:

Ընդհանուր անպտղության կառուցվածքում տղամարդու անպտղությունը կազմում է 45-50%՝ անպտղության դեպքերի գրեթե կեսում «մեղավոր» է տղամարդը: Արական գործոնի՝ տղամարդու անպտղության ախտորոշումը շատ ավելի դյուրին է՝ բավարար է կատարել սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամմա) եւ կարելի է արդեն դատել սերմնահեղուկի ֆերտիլության (սերմնաբջիջների քանակության եւ շարժունակության) ունակության մասին: Պետք է նշել, որ անպտղության բուժման արդյունավետությունը կախված է ճիշտ ընտրված դեղորայքներից, բուժման տեւողությունից, պատճառական գործոնների վերացումից:

Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամուսնական զույգերը ենթարկվելով տեւական բուժման, հիասթափություն են ապրում, նրանց մոտ հաճախ առաջանում են որոշ սեքսուալ խանգարումները, ընտանեկան սեռական դիսհարմոնիա, ինչը հաճախ բուժման ընդհատման եւ/կամ ամուսնալուծության պատճառ է հանդիսանում:

Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, խրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների եւ կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ գործոնների կարգավորում»:

1/3798
bottom of page