ԿԱՐԵՆ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
- Jan 29, 2024
- 1 min read

Քիչ առաջ լրատվամիջոցները` հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, մասնավորապես RBK-ին գրել էին, որ Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը` Կարեն Վանեցյանը, ում նկատմամբ 2023 թ. Նոյեմբերի 1-ին մեղադրանք է հարուցվել` փողերի լվացման գործով (ՀՀ քրեական օրենգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Գործն առնչվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որտեղ մասնաբաժին ուներ Կարեն Վանեցյանի ընկերը: Ըստ նախաքննական մարմնի, իրական բաժնետերը եղել է Կարեն Վանեցյանը: Դատարանը նրա նկատմամբ կալանք կիրառեց, սակայն նա ապրում է Մոսկվայում, ուստի հետախուզում հայտարարվեց:
Մենք փորձեցինք կապվել Կարեն Վանեցյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: Լավատեղյակ աղբյուրից ճշտեցինք, որ տեղեկատվությունը կեղծ է` չի համապատասխանում իրականությանը:




















