top of page

Իրականում ինչքան եք սիրում սուտ ու անիմաստ խոսել. Գեղարքունիքի մարզպետը՝ բնակիչներին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 21, 2024
  • 1 min read


ree

Այսօր Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ արտագնա աշխատանքի մեկնածների հարկման օրենքը  չեղյալ հայտարարեն։ Նրանց հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ պետական կառույցները հարցը քննարկում են՝ լուծումներ գտնելու համար։

Բնակիչները վրդովված հայտարարեցին, թե ընտանիքներից կտրվում, ուրիշ երկիր գնում են, որպեսզի մի կոպեկ աշխատեն, ընտանիքը պահեն։

Կարեն Սարգսյանն էլ բնակիչներին հորդորեց արտագնա աշխատանքի չմեկնեն և ինքը բոլորին կապահովի աշխատանքով. «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։

«Հարց չկա։ Հաստա՞տ, բայց պետք է 10կմ շառավղով լինի, թե չէ ինձ ձեռք չի տա, ասենք, գնամ Սևան, Աբովյան՝ աշխատելու, էլ տակը բան չի մնա»,-նշեց բնակիչը։

 «Ուրիշ, էլ ի՞նչ անենք։ Ես մարզում եմ աշխատանք տալիս։ Քո գործը չէ, ես եմ ապահովողը»,-արձագանքեց մարզպետը։

 Բնակիչն էլ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ինքը Հայաստանից գնալու է։

«Դու մեր երկիրը չես սիրում։ Իրականում ինչքան եք սիրում սուտ ու անիմաստ խոսել»,-նշեց մարզպետը։

1/3160
bottom of page