top of page

Դոլարը, եվրոն և ռուբլին փետրվարի 22-ին փոխանակման կետերում արժևորվել են

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 22, 2024
  • 1 min read
ree

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 22-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.14 դրամ՝ արժևորվելով 2.02 դրամով։ Արժևորվել է նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.42 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`441դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.27 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.43 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։


1/3160
bottom of page