Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի մասին նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին.

ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու ուղղությամբ։
«Երկուստեք համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում, և եթե իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկություն, չեմ բացառում, որ նորից այն փոխանցենք ադրբեջանական կողմին։ Թեև կարող եմ ասել, որ, վստահաբար, այդ գործողությունները պետք է անել միջազգային գործընկերների միջոցով։ Հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ադրբեջանական կողմի` ականապատման ճշգրիտ տվյալներ տրամադրելու պահանջին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։




















