«Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի»․ Գրիգոր Երիցյան
Feb 2, 2024
1 min read

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի և 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հարցով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չեղարկվել է, իսկ ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել փետրվարի 7-ին։
Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամաբ այս ամոթալի քաղաքական հետապնդումից հրաժարվելու համար»։




















